ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Մեր ազգային շահերը դրդում են մնալ և զարգանալ ԵԱՏՄ-ում

Մեր ազգային շահերը դրդում են մնալ և զարգանալ ԵԱՏՄ-ում
26.11.2024 | 06:55

Մենք չենք կարող ստորադասել մեր ազգային շահերը Եվրամիությանն անդամակցության իլյուզիաների համար, քանի որ ԵՄ-ն մեզ միայն խոստումներ է տալիս, բայց իրական աջակցության տեսանկյունից ոչինչ չի առաջարկում, փաստացի մենք չունենք ոչ մի շանս ինտեգրվելու։

Ի հակադրություն դրան, ԵԱՏՄ-ում մեր տնտեսությունն աճում է։ Հետևաբար մեր ազգային շահերը դրդում են մնալ և զարգանալ ԵԱՏՄ-ում սա են փաստում նաև ՌԴ դեսպան Կոպիրկինի երեկվա մեկնաբանությունները տնտեսության վերաբերյալ։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ